Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Երեխայի սնուցումը

3-7 տարեկան երեխաների սնուցումը

Այս տարիքային խմբի սնուցումը տարբերվում է հիմնական սննդային բաղադրամասերի քանակի, օրաբաժնի ծավալի ավելացմամբ, ինչպես նաև ճաշատեսակների խոհարարական մշակմամբ։

 

Այսպես, եթե մինչև 3 տարեկանը մսից և ձկից պատրաստված ճաշատեսակները պետք է խիստ մանրացված լինեն, ապա այստեղ կարելի է ավելի քիչ մշակել, ինչպես նաև ավելացնել որոշ համեմունքներ։


Օրաբաժնի ծավալը 1800 մլ է, որը պետք է բաշխվի 4 ընդունման համար։ Նախաճաշը կազմում է ընդհանուր կալորիականության 25, ճաշը՝ 35-40, հետճաշիկը՝ 10 և ընթրիքը՝ 20-25%-ը։ Ընդհանուր սպիտակուցների քանակը պետք է լինի 65-80գ, որի 65-70%-ը պետք է ունենա կենդանական ծագում։ ճարպերի քանակը նույնն է, ինչ որ սպիտակուցներինը, որի 10%-ը պետք է լինեն բուսական ճարպերը։ Ածխաջրերի քանակը տատանվում է 230-320 գ սահմաններում՝ ըստ երեխայի տարիքի:


Տարիքային այս խմբում շատ կարևոր է տնային ընթրիքի կազմակերպման հարցը, քանի որ երեխաների մեծ մասը հաճախում է մանկապարտեզ։ Ընթրիքի կալորիականությունը կարող է հասնել 400-450 կալորիայի։ Այն պետք է պարունակի կաթնաշոռ, թթվասեր, կարտոֆիլ և այլ բանջարեղեն, ձու, հաց, կարագ, թխվածքաբլիթ, կաթ, մածուն, միրգ։


Երեխաների սնուցման ճիշտ կազմակերպման համար մեծ նշանակություն ունի նախադպրոցական հիմնարկների և ծնողների սերտ կապը։

Հեղինակ. Վ.Ա. Աստածատրյան
Սկզբնաղբյուր. Կլինիկական մանկաբուժություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ